The Scout.org website uses "cookies", both internal and from third parties. Cookies are small text files placed on your end user device and help us to distinguish you from other users, to enhance your experience on scout.org. If you continue, we'll assume that you are happy to receive cookies on our website. You can change your browser's cookie settings at any time. To find out more about how we use cookies and how to manage your browser settings read our Cookies Policy.

Project

Ճանապարհ դեպի ներքին խաղաղություն

8th May 2014

Ապրիլի 12-20 Վրաստանի Բակուրիանի քաղաքում անցկացվեց միջազգային սեմինար, որին մասնակցում էին տարբեր ՀԿ-ների անդամներ 11 երկրներից: Ծրագրի նպատակն էր փոխանցել գիտելիք սոցիալական խտրականության ու դրա դեմ պայքարի վերաբերյալ:

Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահվել էր ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի անդամներ եղբայր Վլադիմիր Պրուտյանին, Դավիթ Փանոսյանին և քույր Լուսինե Գևորգյանին: Նրանք շատ կարճ ժամանակահատվածում կարողացան ջերմ հարաբերություններ հաստատել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, վերջիններիս ծանոթացնել իրենց կազմակերպությունը և առհասարակ ապահովել ակտիվ մասնակցություն ծրագրի ողջ ընթացքում:

Արդյունքում թեմատիկ գիտելիքով և ակտիվ ժամանցով հագեցած ձեռնարկից մասնակիցները վերադարձան անհրաժեշտ փորձառությամբ, հաճելի հուշերով և նոր ընկերներով: