The Scout.org website uses "cookies", both internal and from third parties. Cookies are small text files placed on your end user device and help us to distinguish you from other users, to enhance your experience on scout.org. If you continue, we'll assume that you are happy to receive cookies on our website. You can change your browser's cookie settings at any time. To find out more about how we use cookies and how to manage your browser settings read our Cookies Policy.

Project

Երևանի բանակավայրը հյուրընկալեց ՛՛Բեն՛՛ կարգի թեկնածուներին

29th Apr 2014

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի շուրջ 70 քույրեր և եղբայրներ կիրակի՝ ապրիլի 27-ին Երևանի սկաուտական բանակավայրում մասնակցեցին ՛՛Բեն՛՛ կարգի քննությանը: Ծրագրի պաշտոնական բացմանը ներկաներին ՀԱՍԿ-ի ԿՎ անունից ողջունեց եղբայր Դավիթ Հակոբյանը: Ընդհանուր խմբապետ եղբայր Գևորգ Գասպարյանն աշխատանքներին հաջող ընթացք մաղթելով՝ մասնակիցներին հորդորեց չլարվել և առավելագույնս դրսևորել սեփական գիտելիքը:

Խմբապետական խորհուրդը մասնակիցների համար նախապատրաստել էր թե՛ տեսական, թե ՛գործնական հանձնարարություններ: Գործնական հանգրվանում սկաուտները ցուցաբերեցին տեղանքում կողմնորոշվելու, կողմանցույցից, դանակից, կացինից ու սղոցից ճիշտ օգտվելու, հեռավորություն և բարձրություն չափելու, խարույկ պատրաստելու, վրան լարելու և շատ ու շատ այլ հմտություններ: Իսկ տեսական մասում նրանք գրավոր կերպով հանձնեցն սկաուտական գիտելիքային երկրորդ կարգում զետեղված թեմաները, ինչպես նաև մեկ էջի սահմաններում փորձեցին ձևակերպել, թե ինչ է տվել սկաուտությունն իրենցից յուրաքանչյուրին:

Խմբապետական խորհրդին առաջիկայում սպասվում է աշխատատար գործընթաց: Բոլոր աշխատանքները ստուգելուց և գնահատելուց հետո քննությունն հաջողած սկաուտներին մայիսին Սարդարապատում կայանալիք արշավի ժամանակ կշնորհվեն համապատասխան կարգ և աստիճաններ: Արդյունքում նրանք կբարձրանան և մոտ ապագայում կբարձրացնեն իրենց հերթին: