The Scout.org website uses "cookies", both internal and from third parties. Cookies are small text files placed on your end user device and help us to distinguish you from other users, to enhance your experience on scout.org. If you continue, we'll assume that you are happy to receive cookies on our website. You can change your browser's cookie settings at any time. To find out more about how we use cookies and how to manage your browser settings read our Cookies Policy.

Proyecto

Իմ ընկեր սկաուտը

29. Abr 2014

Հայ սկաուտի օրվա շրջանակներում ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Աբովյանի միավորը անցկացրեց յուրատեսակ ծրագիր՝ ֆլեշ-մոբ, որի խորագիրն էր <<Իմ ընկեր սկաուտը>>: Նպատակն էր ինտերակտիվ մեթոդով Աբովյան քաղաքի երիտասարդներին, պատանիներին և նրանց ծնողներին որոշ չափով հաղորդակից դարձնել սկաուտական շարժմանը: Ֆլեշ-մոբի ընթացքում սկաուտները անցորդներին բաժանեցին սկաուտության մասին պատմող, Աբովյանի միավորը ներկայացնող և կոնտակտային տվյալներ պարունակող բուկլետներ: Նրանք հետաքրքրվողներին սիրով պատմեցին միավորային գործունեությունների և սկաուտական կյանքի մասին, պատասխանեցին հուզող հարցերին:

Այս կերպ միավորի անդամները փորձեցին իրենց լուման ներդնել հարազատ և սիրելի կառույցի աշխատանքների մասին իրազեկման գործում՝ հուսալով, որ արդյունքում իրենց շարքերը կհամալրվեն նոր ու բանիմաց անդամներով: